Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։

«Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում:

Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

ԱՄՆ նախագահը Truth social ցանցում գրել է. - «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։

Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG