Այսօր առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի այն հատվածին, որով Կիևը վառելիք էր ներկրում Ադրբեջանից և Միացյալ Նահանգներից։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
«Հարվածների թիրախում է եղել Ռումինիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող պոմպակայաններից մեկը։ Այս հարվածի նպատակը Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները թիրախավորելն էր», - հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։