Փեզեշքիանը նախատեսում է երկու շաբաթից այցելել Հայաստան. Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է երկու շաբաթից այցելել Հայաստան, Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:

Իրանի ԱԳ նախարարը Փեզեշքիանի Հայաստան այցի մասին այլ մանրամասներ չի հայտնել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահի հետ և պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույց՝ Սյունիքի ճանապարհի շուրջ քննարկումների ֆոնին