Ռուբիո․ «Հուսով եմ՝ ուրբաթ օրը այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Ռայմոնդ Արոյոյի հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում նախատեսված Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը՝ նշելով. - «Հուսով եմ՝ ուրբաթ օրը մենք այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար»։

Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

ԱՄՆ նախագահը Truth social ցանցում գրել է. - «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։

Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տուն. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն