Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Ադրբեջան - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ

Այսօր դատարանը շարունակել է հարցաքննել Վարդանյանի գործողություններից իբր տուժած Ադրբեջանի քաղաքացիներին և նրանց իրավահաջորդներին:

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։

«Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ՝ այսօր դատարանը շարունակել է հարցաքննել Արցախի պետնախարարի պաշտոնն ընդամենը երեք ամիս զբաղեցրած Վարդանյանի գործողություններից իբր տուժած Ադրբեջանի քաղաքացիներին և նրանց իրավահաջորդներին:

Դատարանում որպես տուժող ներկայացվող ադրբեջանցիների մեծ մասը պնդում է, որ տուժել է Լեռնային Ղարաբաղի հայկական ստորաբաժանումների հրետակոծությունների հետևանքով։

Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, ադրբեջանական հիմնականում պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները, որոնց Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունըԱդրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մարդիկ են ներգրավվել, որ դեր են ստանձնում բեմականացված դատերում. ՍահակյանԲաքվում Արայիկ Հարությունյանին հարցրել են Արցախի բանակի, Գյանջայի, համահայկական հիմնադրամի մասինԳենսեր. «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»Ռուբեն Վարդանյանի փաստաբանն իր մեկնաբանությամբ փաստում է՝ գործ ունենք մի մեղադրանքի հետ, որը անհիմն է. Սիրանուշ Սահակյան