Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել 5 երկրների գործընկերների հետ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ալեքսանդր Լուկաշենկո, Կարելիա, 1-ը օգոստոսի, 2025թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը բանակցություններ է վարել գործընկերների հետ՝ Ուկրաինայի պատերազմի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպմանն ընդառաջ։

Կրեմլը հայտնել է, որ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի առաջնորդների հետ՝ ներկայացնելով չորեքշաբթի օրը Մոսկվայում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ կայացած բանակցությունների մանրամասները:

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնն առայժմ չեն հայտնել, թե ամերիկացի բանագնացն ինչ առաջարկներ է ներկայացրել Մոսկվայում՝ Ուկրաինայում կրակի դադարեցման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն ՌԴ-ին ուկրաինական խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկ է արել. ՈւշակովԸստ Պուտինի՝ իր և Թրամփի հանդիպումը կարող է կայանալ ԱՄԷ-ումԶելենսկի. Ռուսաստանը կարծես «ավելի հակված» է հրադադարինՖիդանն ու Լավրովը զրուցել են հեռախոսովՎլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սթիվ Ուիթքոֆին. քննարկվել է ուկրաինական հակամարտությունը