Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կարող է կայանալ Արաբական Միացյալ Էմիրություններում, այդ երկրի նախագահ Մուհամեդ Բեն Զաիդ Ալ Նահայանի հետ Կրեմլում կայացած բանակցությունների ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ գալիք շաբաթ սպասվող հանդիպման մասին այսօր ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը։
ԱՄԷ նախագահի հետ բանակցությունների ընթացքում Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ «դրա կազմակերպումն ընդհանուր առմամբ հնարավոր է, սակայն հարկավոր է նախադրյալներ ստեղծել այդ բանակցությունների համար»։